Մեր մասին
«Բաբերդ»-ն իր գործունեությունը սկսել է 1990 թվականից: Այդ ժամանակ Հայաստանում կար պահանջարկ ստեղծել դիզայներական ծառայություններ առաջարկող ընկերություն, որը կօգնի մարդկանց ընդգծել իրենց ինտերիերը` ստեղծելով ներդաշնակ մթնոլորտ:
«Բաբերդ» ջահերի արտադրական կոոպերատիվը գտնվում է Ներքին Շենգավիթ, 4-րդ փողոց, 47 տուն հասցեում: Այստեղից Դուք կարող եք պատվիրել Ձեր տան, գրասենյակի, ռեստորանի կամ ցանկացած այլ տարածքի լուսավորման համար անհրաժեշտ տարբեր պարագաներ:
Մեր մասնագետների անհատական գծագրերն ու ստեղծագործական մոտեցումները Ձեզ շքեղ և յուրօրինակ ինտերիեր ունենալու հնարավորություն կտան:
Հոգալով հաճախորդների և գործընկերների հարմարավետության մասին՝ ընկերությունը ներդրել է նաև առաքման ծառայություն, ինչպես Երևանում այնպես էլ մարզերում:
Դուք կարող եք դիմել մեզ ցանկացած հարցով, նաև` ուղարկել Ձեր պատվերի պահանջները: Մեր մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր հարցերին ու կտան անհրաժեշտ խորհրդատվություն:
Ջահեր